ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նախընտրական կրքեր Եգիպտոսում

Նախընտրական կրքեր Եգիպտոսում
29.05.2012 | 02:18

Մայիսի 29-ին ցուցարարների խումբը հարձակվել է Եգիպտոսի նախագահի թեկնածու, երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկի գրասենյակի վրա: Նշենք, որ վերջինս անցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Եգիպտական հեռուստաընկերությունները հեռարձակել են կադրեր, որտեղ պարզորոշ երևում է, որ Կահիրեի կենտրոնում գտնվող գրասենյակում բռնկվել է հրդեհ: Այն, սակայն, արագ մարել են: Ենթադրվում է, որ շինությանը լուրջ վնաս չի հասցվել: Տուժածներ չկան:
Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, հարձակվողներն իրենց հետ տարել են մի քանի համակարգիչ և Շաֆիկի նախընտրական պաստառները:
Պաշտոնական տվյալների համաձայն` Շաֆիկի օգտին ընտրությունների առաջին փուլում քվեարկել է ընտրողների 23,3 տոկոսը: Այս արդյունքը առաջացրել է այն ուժերի դժգոհությունը, որոնք պայքարում էին Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալման համար: Նշենք, որ Շաֆիկը Մուբարաքի կառավարության վերջին վարչապետն էր, և շատերը նրան համարում են հին ռեժիմի ներկայացուցիչ:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ